17/01/2020 11:52
«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու ՏՏ ոլորտի ապագայի համար. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման շուրջ ստեղծված խնդրին։
««Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար», - գրել է Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ-ի ու Հայաստանի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) միջև խնդիր է առաջացել՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թեմայով:
ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ ԿԳՄՍ–ն դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը: