17/01/2020 15:20
Վահե Գրիգորյանը մինչ այժմ հրաժարվում է մասնակցել ՍԴ-ում գործերի քննությանը
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը մինչ այժմ հրաժարվում է մասնակցել ՍԴ-ում գործերի քննությանը, «Պրեսսինգ» հաղորդման եթերում ասաց ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը։
«Վահե Գրիգորյանը պարտավոր է որպես Սահմանադրական դատարանի դատավոր իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իր պարտականությունը՝ Սահմանադրությամբ և ՍԴ մասին օրենքով նախատեսված։ Նա հրաժարվում է մասնակցություն ունենալ գործերի քննությանը, նախնական ուսումնասիրություն իրականացնել և նիստերին մասնակցություն ունենալ», - ասաց Արևիկ Պետրոսյանը։
Նա նշեց՝ այն որոշումները, որոնք պետք է քննվեն սեղմ ժամկետներում հարյուրավոր էջերով միջազգային պայմանագրեր են։ Հետևաբար, պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացվեր որոշում կայացնելու համար։
«Բոլոր այդ դեպքերում ուսումնասիրություններն իրականացվել են 8 դատավորների կողմից, բացառությամբ՝ Վահե Գրիգորյանի։ Նա չի մասնակցել գործերի քննությանը», - նշեց Արևիկ Պետրոսյանը։