17/01/2020 09:44
«Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, խոստացել աջակցել
«Հրապարակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը և պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել և աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»: