17/01/2020 20:07
Դիմա Բիլանը վիրահատության է ենթարկվել
Փոփ երաժիշտ Դիմա Բիլանը Instagram-ի իր էջում լուսանկար է զետեղել, որում վիրակապված ոտքով նստած է հիվանդանոցային մահճակալին:
Բիլանի խոսքով՝ լուսանկարն արվել է կոտրված ոտքի վիրահատությունից առաջ: Արտիստը խոստովանել է, որ հունվարյան արձակուրդը նա անցկացրել է վիրահատության նախապատրաստման և վերականգնման գործընթացում: «Հունվարի վերջին ես արդեն վազելու եմ, այնպես որ շրջայցերը, համերգները ուժի մեջ են», - խոստացել է նա:
Բիլանը չի թաքցրել այն փաստը, որ իրեն դժվարությամբ է տրվել ոսկրերի միաձուլման շրջանը:
2019-ին Դիմա Բիլանը կոտրված ոտքի երկու վիրահատության է ենթարկվել: