17/01/2020 16:52
Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում իր նշանակման վերաբերյալ հարցին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովն անդրադարձել է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ հարիցին։
ՌԴ ԱԳՆ-ի 2019 թվականի գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչները հետաքրքրվել են Լավրովից՝ կմնա՞ նոր կառավարությունում և ցանկանու՞մ է դա:
«Կարծում եմ՝ վաղուց եք լրագրությամբ զբաղվում: Հավանաբար, ինքներդ եք հասկանում… Տեսեք, բոլորը ժպտացին: Ինձ հանձնարարել են կատարել նախարարի պարտականությունները 3 օր առաջ և ես դա անում եմ», - ասել է Լավրովը:
Նա նշել է՝ պատրաստվում է մասնակցել Լիբիայի հարցով Բեռլինյան համաժողովին, որը տեղի է ունենալու հունվարի 19-ին: