17/01/2020 13:14
ԼՂ հարցով հանդիպումների մասին տեղեկացնում ենք բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում առաջիկա հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:
«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո: Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների հանրայնացման այդ պրակտիկան», - Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև հունվարի վերջ: