17/01/2020 14:02
ՌԴ ԱԳՆ-ից մանրամասներ են ներկայացրել Լիբիայի հարցով Մոսկվայի և Անկարայի աշխատանքի մասին
Ռուսաստանն ու Թուրքիան շատ քրտնաջան աշխատում են Լիբիայում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը РИА Новости-ի հետ զրույցում:
Գերմանիայում հունվարի 19-ին կանցկացվի գիտաժողով՝ Լիբիայում իրավիճակը կարգավորելու հարցով: Հրավիրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ: Հրավերներ են ստացել նաև Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայիզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ղեկավար Մարշալ Խալիֆա Հաֆթարը:
«Ես ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը, ինչպես և Թուրքիան, շատ քրտնաջան աշխատում է այս ուղղությամբ (Լիբիայում իրավիճակը լուծելու համար): Ես չեմ բացառում, որ մեր քայլերը, որոնք համակարգված կլինեն այլ շահագրգիռ կողմերի հետ, արդյունք կտան: Հնարավոր է, նաև Բեռլինում», - ասել է Ռյաբկովը: