17/01/2020 19:11
Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ
Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը և նրա նախորդը՝ Դմիտրի Մեդվեդևը, հանդիպել են կառավարության անդամների հետ:
ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել չորեքշաբթի, սակայն շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ մինչ նոր կազմի ձևավորվելը:
Միշուստինն առավոտյան ժամանել է Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայա փողոցում գտնվող Կառավարական տուն և Մեդվեդևի հետ ավելի քան մեկ ժամ զրույց ունեցել:
Դրանից հետո նրանք միասին դուրս են եկել կառավարության անդամների հետ հադիպման: