17/01/2020 12:46
Վարչապետի աշխատակազմը հաստատում է. Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչությունից նշել են, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
Հիշեցնենք՝ ըստ «Հրապարակ» թերթի, Հունանյանը ողջունել է 27-ի անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը և պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել և աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»: