17/01/2020 18:09
Հաֆթարը բանակցություններ է վարում Հունաստանի արտգործնախարարի հետ
Սկսվել են Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի և Լիբիայի ազգային բանակի հրամանատար Մարշալ Խալիֆա Հաֆթարի բանակցությունները։ Հաֆթարն Աթենք է ժամանել նախօրեին՝ չհայտարարված այցով:
Երեկոյան ժամանելուց անմիջապես հետո Դենդիասն անհատական հանդիպում է ունեցել Հաֆթարի հետ: Լրագրողները դրան ներկա չեն եղել:
Հաֆթարի և Դենդիասի միջև բանակցությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել. տասնյակ լրագրողներ ժամանել են Արտաքին գործերի նախարարություն:
Հաֆթարը քննարկում է Լիբիայի կարգավորման հարցը Լիբիայի հարցով Բեռլինի համաժողովի նախօրեին: Հունաստանին հրաժարվել են հրավիրել համաժողովին՝ չնայած նրա համառ խնդրանքներին:
Օրվա ընթացքում Հաֆթարը կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: