17/01/2020 20:30
Աշխարհի ամենաթանկ քաղաքները հայտնի են
Numbeo վիճակագրական ռեսուրսը հրապարակել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը:
Ընկերության հունվարյան զեկույցում Ցյուրիխը դարձել է առաջատարը «Կյանքի կենսապահովման ինդեքսով»:
Լավագույն հնգյակի բոլոր տեղերը բաժանվել են շվեյցարական քաղաքների միջև: Ցյուրիխին հաջորդում են Բազելը, Լոզանը, Ժնևը և Բեռնը:
Առաջին տասնյակում են նաև Ստավանգերը, Օսլոն և Տրոնհեյմը (բոլորը՝ Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) և Բերգենը (Նորվեգիա):
Ցանկում ընդգրկված է 440 քաղաք: Ինչպես նշված է ծառայության կայքում՝ «կենսամակարդակի արժեքը» հաշվարկվում է խանութներում և ռեստորաններում գների, տրանսպորտային ծախսերի, կոմունալ վճարումների և տեղական բնակչության գնողունակության հիման վրա: