17/01/2020 11:26
Ադրբեջանում խորհրդարանանակն ընտրություններից առաջ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը
Նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ուրբաթ՝ կապված Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) արտահերթ ընտրությունների հետ, այն կավարտվի փետրվարի 8-ին:
Ավելի վաղ Միլլի Մեջլիսը հայտարարել էր ինքնալուծարման մասին, և այդ կապակցությամբ առաջարկություն էր ուղարկել պետության ղեկավար Իլհամ Ալիևին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու համար: Երկրի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, մանդատների մեծամասնությունը պատկանել է «Նոր Ադրբեջան» կուսակցությանը: Նախագահը հաստատել է խորհրդարանի լուծարումը և նախատեսել արտահերթ ընտրություններ փետրվարի 9-ին:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 20 կուսակցությունից 1534 թեկնածու, ինչը ռեկորդ է երկրի համար: