17/01/2020 14:56
Շրջակա միջավայրի նախարարությանը պարգևատրումների համար պետբյուջեից հատկացվել է մոտ 217 միլիոն դրամ
Շրջակա միջավայրի նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2019 թվականի ընթացքում որքան գումար են հատկացրել պարգևավճարներին համար։
«2019 թվականի պետական բյուջեի միջոցներից Շրջակա միջավայրի նախարարությանը պարգևատրման համար հատկացվել է 216 միլիոն 858 հազար 100 դրամ», - ասված է նախարարության պատասխանում։
Նախարարությունից նշել են, որ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատոկ վճարներ» հոդվածով հատկացվել է 155 միլիոն 419 հազար 300 դրամ, իսկ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 61 միլիոն 438 հազար 800 դրամ։