18/01/2020 15:42
Հնդկաստանը դադարեցրել է Hyperloop նախագծի իրականացումը
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի գլխավոր նախարար նախարար Աջիթ Փավարը հայտարարել է, որ իշխանությունները որոշել են դադարեցնել մասնակցությունը Hyperloop վակուումային տրանսպորտի համակարգի ներդրմանը:
Այդ մասին հայտնում է India Today-ը:
«Մենք Hyperloop-ի փորձեր կատարելու հնարավորություններ չունենք: Մենք կենտրոնանալու ենք տրանսպորտի այլ եղանակների վրա: Միևնույն ժամանակ, եթե այս տեխնոլոգիան զարգանա հետագա հաջող փորձարկումներով, մենք կարող ենք մտածել դրա մասին »,- ասել է նա: