18/01/2020 12:54
«Դատապարտյալների հիվանդանոցում» երեք անձ դադարեցրել է հացադուլը
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավորված երկու անձիք ու մեկ դատապարտյալ դադարեցրել են հացադուլը, Aysor.am-ին հայտնեցին վերջիններիս ընտանիքի անդամները։
Ավելի վաղ Aysor.am-ի խմբագրություն էին դիմել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած երկու կալանավորված անձ և մեկ դատապարտյալ՝ հայտարարելով, որ հրաժարվել են բուժօգնությունից։
Հացադուլ հայտարարած անձինք ցանկանում էին իրենց խնդիրների վրա հրավիրել դատախազի, արդարադատության նախարարի, ԱԺ պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը՝ խնդրելով վերջիններիս հանդիպել իրենց հետ:
Հունվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր էին իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։