18/01/2020 14:04
Հաֆթարի բանակը հայտարարել է, որ Թուրքիան ՀՕՊ համակարգեր է մատակարարում Թրիփոլիի կառավարությանը
Թուրքիան Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը մատակարարել է ՀՕՊ համակարգեր Միտիգի օդանավակայանը պաշտպանելու համար, հայտարարել է Խալիֆա Հաֆթար Ահմեդ ալ-Միսմարիի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է եգիպտական «Ալ Ահրամ» տեղեկատվական պորտալը:
«Մենք արձանագրել ենք, որ Միտիգի օդանավակայանում տեղադրվել է հակաօդային պաշտպանության համակարգ», - ասել է ալ-Միսմարիին: Ըստ նրա՝ նաև Լիբիայ ծովային և օդային տրանսպորտով զինյալներ ու զենքեր են մատակարարվել նույնիսկ զինադադարի ժամանակ:
Ալ-Միսմարին ընդգծել է, որ ԼԱԲ-ը շարունակում է պահպանել հրադադարը: