18/01/2020 12:42
Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգայի վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը խորապես վշտացած է Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ, հայտնում են Գագիկ Հարությունյանի գրասենյակից։
Նշվում է, որ Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը, իր ցավակցությունն է հայտնում Կուտոյանի ընտանիքին ու հարազատներին։
Հիշեցնենք՝ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։
Կուտոյանը 38 տարեկան էր, ծնվել է 1981թ.-ին։
ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։