18/01/2020 12:01
Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ տարհանել են Փարիզի թատրոնից, այն բանի պատճառով, որ ցուցարարները փորձել են ներխուժել թատրոնի տարածք: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել է Բուֆ-դյու-Նոր թատրոն: Ցուցարարները փորձել են ներխուժել շենք եւ բղավել են կարգախոսներ՝ ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: Չնայած նրան, որ ցուցարարներին իրավապահները ցրել են, որոշում է կայացվել տարհանել նախագահին:
«Նախագահը շարունակում է իր կնոջ հետ թատրոն այցելել, ինչպես սովորաբար անում է»,- նշել է աղբյուրը: