18/01/2020 10:09
«Փաստ». Իշխանության առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանական ուժը վերջին երկու օրերին խմբակցությունների (ԱԺ և ավագանու) ու վարչության մի քանի փակ նիստեր էր հրավիրել, որոնց անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ այս քննարկումների հիմնական բանախոսն ու կազմակերպիչը եղել է վարչապետը։
Սակայն մտահոգող հարցերը, բնականաբար, միայն այս հանդիպումներով չեն սահմանափակվում, քննարկումներ են ընթանում տարբեր ֆորմատներով: «Փաստ» թերթի իշխանական աղբյուրի փոխանցմամբ, առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը, դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու հնարավորությունները։
Ըստ տեղեկությունների, քննարկումներից մեկի ժամանակ նույնիսկ առաջարկ է հնչել, որ ցանկալի արդյունք չունենալու դեպքում պետք է ձերբակալել Հրայր Թովմասյանին»: