18/01/2020 15:00
ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից, հայտնում է «Интерфакс»-ը:
«Ներկայումս մենք ծրագրեր չունենք Իրաքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ», - հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցանկանում է «լինել ինքնիշխան և բարեկեցիկ Իրաքի ընկերը և գործընկերը»:
Նա նաև հավելել է, որ Իրաքում ամերիկյան զորքերը «լավ ուժեր» են, նրանք օգնում են ՆԱՏՕ-ին պայքարել «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված) դեմ: