18/01/2020 15:59
«Յուվենտուսը» ցանկանում է մինչև 2024 թվականը երկարաձգել պայմանագիրը Դիբալայի հետ
«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Պաուլո Դիբալայի հետ:
Թուրինցիները նախատեսում է նոր պայմանագիր կնքել 26-ամյա արգենտինացու հետ մինչև 2024 թվականի հունիս, որպեսզի նա չտեղափոխվի իսպանական թոփ ակումբներից մեկը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Հարձակվողի ներկայիս պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2022 թվականի ամառ:
Ներկայումս Դիբալան յուրաքանչյուր մրցաշրջանում վաստակում է 7 միլիոն եվրո: Նոր գործարքի պայմաններով նրա աշխատավարձն ավելանալու է մինչև 10 միլիոն: