18/01/2020 11:06
Հալեպի մոտ 30 բնակիչ է զոհվել երեք օրում գրոհայինների գնդակոծության հետևանքով
Անօրինական զինված խմբավորումները շարունակում են գնդակոծել Հալեպ քաղաքը, ինչի հետևանքով երեք օրվա ընթացքում սպանվել է 28 խաղաղ բնակիչ, լրագրողներին հայտնել են պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից (CPVS):
Վիրավորվել է ևս 56 մարդ, զոհերի թվում չկա նաև որևէ զինծառայող: Գնդակոծություն տեղի է ունենում ամեն օր, դրանք իրականացվում են գրոհայինների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգի գոտիներից՝ հասնելով նույնիսկ Հալեպի կենտրոնական փողոցներ:
«Մեզ մոտ 18 հոգու են բերել, երեքը մահացել է, վերքերը կյանքի հետ անհամատեղելի են, մի քանի հոգի ստացել են ամբուլատոր բուժում, մնացածները գտնվում են հիվանդանոցում, բոլորը ականի պայթունից վնասվածքներ ունեն, նրանց վիրահատել են», - լրագրողներին ասել է տեղական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի պետ Մանաֆ Շարբաջին: