18/01/2020 14:27
Կոնգոյի ԴՀ-ում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից
Անհայտ հիվանդությունը հինգ մարդու կյանք է խլել Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության արևմտյան Մաի-Նդոմբե նահանգում, հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է Actualite- ը:
Բոլոր հիվանդները մահացել են Կիրի փոքրիկ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նահանգի առողջապահության նախարար Ժան Կլոդ Բոլան լրատվամիջոցներին հայտնել է, որ իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցներն այդ «խորհրդավոր հիվանդությունը» բացահայտնելու համար: