18/01/2020 11:53
Չիկագոյի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել՝ ձնամրրիկի հետևանքով
Չիկագոյի օդանավակայաններում ուրբաթ ավելի քան 830 չվերթ է չեղարկվել ձնամրրիկի պատճառով, հայտնում է Չիկագոյի ավիացիոն դեպարտամենտի կայքը:
Չիկագոյի «Օ՛Հարա» և «Միդուեյ» օդանավակայաններում հետաձգվել է մոտ 470 չվերթ: Ուղևորներին խորհուրդ է տրվում ստուգել չվերթների կարգավիճակը՝ կապվելով ավիաընկերությունների հետ:
Չիկագոյում ուրբաթ ուժեղ ձյուն է սկսվել: Սպասվում է, որ մինչև 12,5 սանտիմետր ձյուն կարող է տեղալ գիշերվա ընթացքում, հայտնում է Չիկագոյի ազգային օդերևութաբանական ծառայությունը Twitter- ում:
Ծառայությունը նախազգուշացնում է նաև ուժեղ քամու մասին՝ 13,5 մետր վայրկյան արագությամբ: