20/01/2020 11:52
Հրայր Թովմասյանի հարցում չպետք է առաջնորդվել քմահաճույքով կամ ցանկությամբ. ԲՀԿ ղեկավար
Եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող հանցանքը ներկայացնեն, մարդուն պատժեն՝ օրենքի սահմանում, բայց ոչ թե՝ քմահաճույքով կամ ցանկությամբ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Ցանկացած քաղաքացի պարտավոր է պատասխանատու լինել՝ իր արարքով, իր գործունեությամբ, իր կատարած հանցանքի չափով», - ասաց նա։