20/01/2020 19:31
Ozon-ն աշխատանքից ազատելու է առաքիչների մեծ մասին
Ozon առցանց խանութը մտադիր է հրաժարվել սեփական առաքիչների մեծամասնությունից, հայտնում է РБК-ն:
Մինչև 2020 թվականի վերջը, Ozon-ի սեփական առաքիչները կմատակարարեն միայն փոքր քանակությամբ գնումները, իսկ պատվերի մեծ մասն առաքվելու են գործընկերների միջոցով: Այսպիսով, Ozon-ը կաշխատի լոգիստիկ պլատֆորմների մոդելի հիման վրա:
Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Ozon-ը «մի քանի հարյուր հաստիքային առաքիչ գործակալներ» ունի: