20/01/2020 13:23
Մեր միսն են ուտում. մի շաբաթ Երևան միս չմտնի, սոված կմնան. ցուցարար
Ես իմ անասունը մաքուր, «ակուրատնի» մորթում եմ. ինչի՞ պետք ա սպանդանոցներին դրա համար փող տամ։ Եթե գան, եթե մի խախտում հայտնաբերեն, թող ինձ պատասխանատվության ենթարկեն, ասաց կառավարության դեմ ցույց անող մսագործներից մեկը։
«Թող բոլորին վերահսկեն, ոչ թե ասեն՝ անասունը տարեք սպանդանոց։ Անասուններիցս վեց ամիսը մեկ անալիզ են վերցնում, կենդանիները վերահսկվում են», - ասաց նա։
Մեկ այլ ցուցարար էլ հայտարարեց, որ ճիշտ կլինի, եթե վաղն առավոտյան՝ ժամը 8-ին, բոլոր մարզերի մսագործները փակեն Երևան եկող ճանապարհները։
«Մեր միսն են ուտում, զարգանում։ Մի շաբաթ Երևան միս չմտնի, սոված կմնան։ Վարչապետը թավշյա հեղափոխությունից է խոսում։ Մեզ մարդ չի՞ հաշվում, մեզ, որ իրեն ձայն ենք տվել։ Թող չապտակեն աշխատող ժողովրդին, թողնեն՝ մարդիկ աշխատեն», - իրենց զայրույթը հայտնեցին ցուցարարները։