20/01/2020 12:33
Պարգևատրումների համար պետբյուջեից առողջապահության նախարարությանն ավելի քան 185 միլիոն դրամ է հատկացվել
ՀՀ առողջապահության նախարարությունն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե որքան գումար են հատկացրել 2019 թվականի պարգևատրումների համար։
«2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեով «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածից առողջապահության նախարարության աշխատակիցների պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 185 միլիոն 302 հազար 452 դրամ», - ասված է պատասխանում։