20/01/2020 18:35
Զարիֆը սպառնում է Եվրոպային դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե եվրոպական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ուղղարկեն Իրանի կողմից միջուկային ծրագրի պայմանները խախտելու վերաբերյալ գործը:
Այս մասին հայտնում է IRNA-ն:
«Եթե եվրոպացիներն Իրանի գործերն ուղարկեն Անվտանգության խորհուրդ, մենք դուրս կգանք ՄՉԶՊ- ից», - ասել է Զարիֆը:
Հունվարի 14-ին Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են վեճերի լուծման մեխանիզմի գործարկման մասին՝ իրանական միջուկային ծրագրի Համատեղ Համապարփակ գործողությունների պլանի շրջանակում: