20/01/2020 13:53
Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Նախատեսված էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարը կուղևորվի Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին: Սակայն, չնայած պաշտոնական հրավերին, նա փոխել է իր ծրագիրը, ուստի այդ ուղևորությունը չի կայանալու», - ասել է նա;
Մուսավին չի ճշտել Դավոս մեկնելուց Զարիֆի հրաժարվելու պատճառները:
Հունվարի 21-24-ը Դավոսում տեղի է ունենալու հոբելյանական՝ 50-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի բիզնես-ծրագիրը ներառում է մոտ 400 նստաշրջան, որոնցում ելույթ կունենա ավելի քան 600 խոսնակ: