20/01/2020 15:54
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ երկխոսություն սկսելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Times of Israel- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելու շնորհիվ Կիևին հաջողվել է վերադարձնել բանտարկյալներին և նավերը, նաև կողմերը կարողացել են համաձայնեցնել նորմանդական ձևաչափով գագաթնաժողովը:
«Այսօր մենք երկխոսություն ենք սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ», - ասել է Զելենսկին:
Զելենսկին նշել է, որ ինքը Պուտինի հետ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել: Նրա խոսքով՝ կողմերը «ձևավորել են երկխոսության ձևաչափ, ինչը հանգեցրել է որոշ զգայուն որոշումների»:
«Մենք վերադարձրել ենք մեր բանտարկյալներին, մեր նավերը: Առանց երեք տարի հանդիպների մեզ հաջողվել է պայմանավորվել նորմանդական ձևաչափի շուրջ», - ասել է նա: