20/01/2020 12:00
Զելենսկին նշել է, թե երբ հրաժարական կտա նախագահի պաշտոնից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Times of Israel-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, համաձայն Ուկրաինայի Սահմանադրության, ինքը ստիպված կլինի հրաժարական տալ, եթե իրեն մեղադրեն «որևէ իրական կոռուպցիայի համար»:
«Եթե ինձ մեղադրեին որևէ իրական կոռուպցիայի համար, և ոչ թե քաղաքական ինչ-որ բանի, որ իրականում տեղի է ունեցել, ապա, Սահմանադրության համաձայն, ես ստիպված կլինեի հրաժարական տալ», - ասել է նա՝ պատասխանելով հարցին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պայքարը՝ կոռուպցիոն մեղադրանքների դեմ: