20/01/2020 16:09
Կանզաս Սիթիում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել
Առնվազն երկու մարդ է մահացել, 15-ը՝ վիրավորվել, ԱՄՆ Կանզաս Սիթի (Միսուրի նահանգ) քաղաքում հրաձգության հետևանքով, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ իրավապահները դեպքի վայր են ժամանել հրաձգության մասին հաղորդումներ ստանալուց անմիջապես հետո՝ ժամը 23.30-ին (Երևանի ժամանակով 9.30-ին):
Նշվում է, որ տեղական իշխանությունները հաստատել են երկու մահացածի մասին լուրերը, ենթադրվում է, որ զոհերից մեկը հրաձգություն իրականացնողն է։