20/01/2020 13:20
Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, մինչև 2009 թվականը չի ունեցել տեղեկատվական քաղաքականություն. Մարինա Գրիգորյան (Տեսանյութ)
Ադրբեջանն իր տեղեկատվական և քարոզչական քաղաքականությունը սկսել է մշակել նույնիսկ Սումգայիթից անմիջապես հետո, «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկմանն ասաց «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, փորձագետ Մարինա Գրիգորյանը։
«Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, մինչև 2009 թվականը չի ունեցել տեղեկատվական քաղաքականությունը, հստակ չի պատկերացրել, որ պետք է աշխատել այդ բնագավառում։ Ընդհակառակը, հենց պատերազմի ավարտից հետո ՀՀ իշխանությունները մոռացության մատնեցին 1988-94 թվականներին Ադրբեջանի և Արցախի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները», - ասաց Մարինա Գրիգորյանը։
Նա նշեց, որ 2009 թվականին արդեն Հայաստանը պետական մակարդակով սկսեց մտածված քաղաքականություն իրականացնել և բազմաթիվ նյութեր հավաքվեցին։
«Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ Հայաստանում պետական մակարդակով չունենք ո՛չ քաղաքականություն, ո՛չ այն մեթոդները, որոնցով ուզում ենք հասնել մեր նպատակներին», - ասաց Մարինա Գրիգորյանը։