20/01/2020 14:52
«Կամպ Նոու» մարզադաշտում Մեսին խփել է 250-րդ գոլը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության տնային խաղում գոլի հեղինակ է դարձել «Գրանադայի» (1:0) հետ հանդիպման ժամանակ:
Արգենտինացին Լա Լիգայի «Կամպ Նոու»-ում խփել է 250-րդ գոլը՝ ամենից շատ այս մարզադաշտում:
Հատկանշական է, որ «Ռեալի» նախկին հարձակվող, և այժմ «Յուվենտուսի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի հաշվին 178 գոլ կա «Սանտյագո Բեռնաբեու»-ում: Սա լավագույն արդյունքն է մադրիդյան ասպարեզում: