20/01/2020 19:01
Պեկինի հիվանդանոցում խոհանոցային դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա
Խոհանոցային դանակով զինված տղամարդը Պեկինի հիվանդանոցում հարձակվել է մարդկանց վրա, չորս մարդ վիրավորվել է, հայտնել են տեղի ոստիկանությունից:
Դեպքը տեղի է ունեցել Պեկինի կենտրոնում գտնվող Չաոյան հիվանդանոցում: Խոհանոցային դանակով տղամարդը հարձակվել է մարդկանց վրա, այնուհետև անհետացել հանցագործության վայրից:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները ձերբակալել են 36-ամյա կասկածյալին:
Հարձակման հետևանքով վիրավորվել է բուժանձնակազմի երեք անդամ և մեկ այցելու, նրանք ստանում են բժշկական օգնություն, կյանքին սպառնալիք չկա:
Հարձակվողի դրդապատճառները հայտնի չեն: