20/01/2020 19:13
Արքայազն Հարրին տխրել է, որ թագավորական պարտականություններից զրկվել է
Բրիտանացի արքայազն Հարրին ասել է, որ շատ տխուր այն բանի պատճառով, որ վայր է դնում թագավորական իր պարտականությունները:
«Ես ցանկանում եմ, որ դուք ինձնից լսեք ճշմարտությունը, որը կարող եմ հայտնել ոչ որպես արքայազն կամ դուքս, այլ որպես Հարրի՝ նույն այն մարդը, որը 35 տարի մեծացել է ձեր աչքերի առաջ, բայց ավելի պարզորոշ հեռանկարով»,- ասել է Հարրին Սենթեբեյլի բարեգործական հիմնադրամում ունեցած ելույթի ժամանակ:
Արքայազնն ասել Է. «Մեծ Բրիտանիան իմ տունն է և այն վայրը, որը ես սիրում եմ: Դա երբեք չի փոխվի: Ես շատ տխուր եմ, որ ամեն ինչ սրան է հասել»:
Արքայազնը և նրա տիկին Մեգան Մարքլը համաձայնության են հասել թագավորական ընտանիքի հետ, որ այլևս չեն կատարի թագավորական պարտականությունները և զրկվում են «թագավորական մեծություն» տիտղոսից: