20/01/2020 19:22
Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 914 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 326 մարդ (98 կին, 166 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 588 մարդ (176 կին, 300 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Բնակության մշտական վայր է վերադարձել 715 փախստական: