20/01/2020 14:32
Թրամփը նշում է նախագահության 3-րդ տարին՝ իմպիչմենթի ֆոնին
Դոնալդ Թրամփը երկուշաբթի նշում է Միացյալ Նահանգների նախագահ պաշտոնի ստանձման 3-րդ տարին՝ իմպիչմենթի գործընթացի և փաստացի սկսված քարոզչության ֆոնին:
Թրամփի կողմնակիցները դեռ հավատում են նրան և համարում են ծայրաստիճան հաջող նախագահ, մինչդեռ հակառակորդները ոչ միայն վստահ են, որ անցած երեք տարիներն աղետալիորեն ձախողվել են Միացյալ Նահանգների համար, այլև պահանջում, որ նախագահը հեռացվի իշխանությունից՝ առանց նոյեմբերյան ընտրություններին սպասելու: Ավելի չափավոր տեսակետները փոքրամասնության շրջանում են, և բոլորը համաձայն են, որ ամերիկյան հասարակության մեջ կարծիքների բևեռացումն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ: