20/01/2020 16:28
2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. ՀՀ կառավարություն
Սահմանին գազի գինը չի թանկանա, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի», - ասված է կառավարության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Aysor.am-ին հայտնել էին, որ սակագնի վերանայման հարցն ընկերությունում քննարկվում է։