20/01/2020 13:11
Սպանդանոցային մորթի պարտադիր լինելուն դեմ ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ պողոտան
Սպանդանոցային մորթի պարտադիր լինելուն դեմ հանդես եկող մսավաճառները և անասնապահները քիչ առաջ փակեցին Տիգրան Մեծ պողոտան:
Ֆերմերներից մեկը նշեց՝ ինչպե՞ս կարող է գյուղացին երկու խոզը վերցնել, 90 կմ ճանապարհ կտրել, որպեսզի հասնի մոտակա սպանդանոց։ Դա, նրա խոսքով, խելքին մոտիկ բան չէ։
«Ասում են՝ սանիտարահիգիենիկ պայմաններ։ Մի հատ գնացեք, սպանդանոցների մաքրությունը տեսեք ու եկեք՝ մեր բակային սպանդի մաքրությունը նայեք», - նշեցին ցուցարարները՝ հավելելով, որ ճանապարհը կբացեն միայն այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իջնի իրենց մոտ։
Նշենք, որ բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ։