20/01/2020 17:39
Հիմա կասեն՝ «մտավորականներիս վիրավորեց», լավ եմ անում, չէր կարելի այդքան իջեցնել պետական մրցանակի սանդղակը. Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդում է՝ իր համար մեկ է, թե ով է պետական մրցանակ շնորհողը՝ վարչապետը, նախագահը, կառավարությունը, թե այլ մարմին, ըստ պատգամավորի՝ կարևորը մրցանակը ճիշտ մարդկանց շնորհելն է:
«Երբ նայում ես, թե ինչպիսի մարդկանց են տվել, ինչ գրականություն է, որ կարդում ես, զարհուրում ես, որ նման մակուլատուրան կարար տպվեր, հլը մի հատ էլ պետական մրցանակ ստանար: Ինչի՞ համար, որովհետև սպասարկել են օրվա իշխանության շահը, որովհետև հանձնաժողովներում, որոնք ստեղծվել են գրական մրցանակ տալու համար, եղել են բորբոսնած մտածողությամբ եսիմ ովքեր: Հիմա կասեն՝ «մտավորականներիս վիրավորեց», լավ եմ անում, որովհետև չէր կարելի այդքան իջեցնել սանդղակը, խոտանին տալ պետական մրցանակ ու այդ կերպ արժեզրկել մեր վերաբերմունքը մրցանակների հանդեպ», - ԱԺ-ում «Պետական մրցանակների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավորը:
Նա նշեց՝ նախ պետք է սկսել հանձնաժողովների կազմից, ուշադրություն դարձնել, թե ովքեր են դրանցում ընդգրկված, որպեսզի հետագայում նման հարցեր չառաջանան: