20/01/2020 17:13
Ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառել, որ կառավարող ուժի սուբյեկտիվ մոտեցումենրն ու ճաշակը չպարտադրվեն. Լուսինե Բադալյանը՝ պետական մրցանակի շնորհման մասին
ԱԺ-ում քննարկվում է «Պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը:
Վերջինս նախատեսում է 10 պետական մրցանակներ տրամադրել սահմանած ոլորտներում:
Նախագիծը ներկայացնելուց արդաադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նկատեց, որ մրցակաները շնորհվելու են վարչապետի կողմից: Բացի այդ՝ նախագծով նախատեսվում է պետական մրցակաների հետ շնորհել նաև դրամական պարգև:
Իմքայլական պատգամավոր Լուսիեն Բադալյանը նկատեց, որ խնրահարույց կետեր է տեսնում օրենքի նախագծում, մասնավորապես պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պետք է ապահովվի մրցանակ շնորհելու անաչառությունը.
«Արդյոք քննարկվել է, թե, օրինակ, երգարվեստի բնագավառում, ինչ մեխանիզմներ պետք է կիրառել, որպեսզի այդ շրջանում կառավարող ուժի սուբյեկտիվ մոտեցումենրն ու ճաշակը չպարտադրվեն, ինչ-որ մեկին առանձնացնեն ու մրցանակ շնորհեն», - հետաքրքրվեց պատգամավորը:
Փոխնախարարն էլ նշեց, որ նախատեսվում է յուրաքանչյուր ոլորտի համար ստեղծել առանձին հանձնաժողով՝ բաղկացած ոլորտի 9 ներկայացուցչից, որոնք էլ իրենց եզրակացությունը կներկայացնեն ոլորտի նախարարին, վերջինս էլ թեկնածությունները կներկայացնի վարչապետի հաստատմանը: