20/01/2020 14:46
Մսագործները դադարեցրեցին բողոքի ակցիան՝ վաղը ճանապարհներ փակելու խոստումով
Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Աշոցք-Ամասիա ավտոճանապարհը, քիչ առաջ հայտարարեց կառավարության շենքի դիմաց սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարարներից մեկը։
«Վրաստան տանող ճանապարհը փակ է։ Ապրե՛ք, ձեր ցավը տանեմ։ Դուք մեր համար եք կանգնած, մենք՝ ձեր։ Հելե՛ք, սաղդ փակեք», - հեռախոսով ամասիացի ցուցարարի հետ խոսելիս ասաց կառավարության դիմաց ցույց անող մսավաճառերից մեկը։
Ցուցարարները բոլոր մսավաճառներին հորդորեցին վաղն առավոտյան՝ ժամը 08։00-ին փակել անխտիր բոլոր միջպետական ճանապարհները՝ յուրաքանչյուրն իր մարզում։
Այս հայտարարությունից հետո գյուղացիները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան՝ պատճառաբանելով, որ այստեղ իրենց ոչ ոք չի լսում։
«Երևի հիմա նստած շաուրմա են ուտում, բայց չեն իջնում մեր մոտ։ Ով կգա միս առնելու՝ միս չտաք», - ասացին գյուղացիները։