21/01/2020 11:40
Հույս ունեմ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ կոչի համար. Բաբաջանյան
Հույս ունեմ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ (նկատի ունի պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ խմբ.) խայտառակ կոչի համար։ ԱԺ նախագահին կոչ եմ անում արձագանքել այս անթույլատրելի պահվածքին, ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Երբ Պետրոսյանը դահլիճից արձագանքեց նրա այս կոչին, Արման Բաբաջանյանը հորդորեց լռել, երբ ինքը խոսում է։
«Վախվորած ոստիկանությունով չենք կարող պայքարել քրեական աշխարհի և հանցավորության դեմ։ Մենք նախևառաջ պետք է կարողանանք անհրաժեշտ գործիքներ տալ իրավապահ մարմիններին՝ արմատախիլ անելու այս երևույթը։ Սա համալիր հարց է։ Մենք դիմադրություն ունենք, և այդ դիմադրությունը նաև դատական իշխանության կողմից է», - ասաց Արման Բաբաջանյանը։