21/01/2020 13:54
Ոնց նպատակահարմար եմ գտնում, այս ամբիոնից արտահայտվելու եմ, խորհուրդ եմ տալիս ինձ չընդհատել. Սուրեն Գրիգորյանը՝ Մանե Թանդիլյանին
Խորհրդարանում քննարկումները շարունակվում են լարված մթնոլորտում: Այս անգամ էլ ԼՀԿ Մանե Թանդիլյանի և իմքայլայան Սուրեն Գրիգորյանի միջև բանավեճ սկսվեց:
Քրեական դատավարության օրենսգրքում և Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ վերջինիս ընդունումը վտանգներով լեցուն է, քանի որ ցանկացած անձի բանկային տեղեկատվության մասին կարող է դատախազությունը հասանելիություն ունենալ, եթե քննիչն իր դատողության ողջամտության սահմաններում եզրակացնի, որ այլ կերպ չի կարող ստանալ եզրակացություն:
Իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ելույթում հակադարձեց Թանդիլյանին՝ մեղադրելով վերջինիս օրենքներ չկարդալու մեջ.
«Ես հասկացա, որ մեր ընդդիմադիր գործըներոջ համար ավելի կարևոր է իշխանությանն ամեն կերպ սևացնելու համար դեմ գնալ անգամ պետական շահին՝ տվյալ դեպքում ֆինանսական անվտանգության տեսանկյունից, չկարդալ օրենքը, չմասնակցել գեթ մեկ քննարկման այս օրենքի վերաբերյալ և ասել, որ ցանացած անձի վերաբերյալ կարելի է…»
Թանդիլյանն ընդհատեց Գրիգորյանին՝ պնդելով նման տոնով չխոսել, Գրիգորյանն էլ հակադարձեց.
«Ես ոնց նպատակահարմար եմ գտնում, այս ամբիոնից արտահայտվելու եմ, խորհուրդ եմ տալիս ինձ չընդհատել, և տարբերակել գնահատականներն՝ ուղղված ձեր անձի դեմ այն գնահատականներից, որոնք ուղղված են ձեր բերած կարծիքի ու նախագծերի դեմ ու մեկը մյուսի հետ չխառնել:
Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չկա նման բան, որ քննիչի հայեցողությամբ ցանկացած անձի վերաբերայլ տրվում է բանկային գաղտնիք, տրվում է միայն դատարանի որոշման հիման վրա»: