21/01/2020 11:28
«Գողական» բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք. Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերը:
Հիշեցնենք, որ նածագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար:
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ սահմանում են տրվել «գող» և «գողական աշխարհ» բառերին:
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք առաջնորդվում են մի սկզբունքից՝ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար:
«Առանց արարք կատարելու՝ մարդուն դատելը չի բխում մարդասիրութան սկզբունքից: Մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունն այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության, այլ ինչ-որ անորոշ երևույթների դեմ պայքար է: Ասում եք՝ սահմանել եք՝ «Գողական աշխարհ», ինչ է նշանակում, ինչպե՞ս կարելի է դա սահմանել, բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ: Մենակ մի հուշում՝ էդ գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք», - ասաց Պետրոսյանը՝ դիմելով արդարադատության նախարարին: