21/01/2020 11:57
ԱԺ նախագահը կարգապահական միջոց կիրառեց ԲՀԿ որոշ պատգամավորների նկատմամբ՝ զրկելով նրանց նիստի մասնակցությունից
Խորհրդարանում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին հետևած վիճաբանությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:
«Պարոն Պետրոսյան, «ռազբորկա՞» եք ուզում անեք։ Եթե չէ, ուրեմն նստեք տեղներդ, լսեք ելույթը։ Մի՛ գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ», - ասաց նա:
Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո դահլիճում իրավիճակը կրկին լարվեց՝ հազիվ չվերաճելով ծեծկռտուքի։
Խորհրդարանի խոսնակը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական միջոց՝ մինչև այսօրվա նիստի ավարտը զրկել դահլիճում լինելու իրավունքից։