21/01/2020 11:46
«Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ)
Քրեական ենթամշակույթների համար քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված օրենքի նախագիծը ԱԺ-ում բուռն վեճերի տեղիք տվեց:
Պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը, ով կոչ արեց իրեն նախորդած ելույթի համար ԲՀԿ-ական գործընկերոջը՝ Գևորգ Պետրոսյանին ներողություն խնդրել, հարուցեց ԲՀԿ պատգամավորների զայրույթը:
Ելույթը վերջացնելուց հետո, երբ Բաբաջանյանն ամբիոնից գնաց տեղը զբաղեցնելու, ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի ու նրա մեջ վիճաբանություն ծագեց, ապա միջամտեցին այլ ԲՀԿ-ական պատգամավորներ:
«Չափդ ճանաչի, արա», - ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ասաց Բաբաջանյանին:
Վեճին միջամտեցին նաև ԼՀԿ պատգամավորները՝ փորձելով կանխել լարվածությունը:
Տեսնելով, որ վեճը չի դադարում, ԱԺ նախագահը զայրացավ:
«Զբաղեցրեք ձեր տեղերը, պատգամավորներն այստեղ խոսում են մի ձևով՝ հերթագրվում են ու ամբիոնից խոսում են, ու չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով որ էս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից գնա «հայաթում բիսետկեն» լռվի», - ասաց Միրզոյանը: