21/01/2020 16:50
Իրանը Boeing-ի սև արկղերի վերծանման համար ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում է խնդրել
Իրանի իշխանությունները միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սև արկղերի վերծանման համար, որը հունվարի 8-ին կործանվել է Թեհրանի մերձակայքում, հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:
Հաղորդվում է, որ Իրանն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի Boeing 737 հանրանավերում տեղակայված սև արկղերի մոդելից տվյալների վերծանման համար:
ԱՄՆ-ն և Ֆրանսիան առայժմ դրական պատասխան չեն տվել իրանական կողմի խնդրանքին, ասված է հաղորդագրության մեջ:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հունվարի 20-ին հայտնել է, որ Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից: Նախօրեին նա հայտարարել է, որ Իրանը դեռևս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սև արկղերն արտասահման ուղարկելու մասին և ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները: